45 րոպեով

28/10/2010

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում տեղակայված ռազմաօդային «Ուորեն» կայանում 45 րոպեով շարքից դուրս է եկել 50 բալիստիկ հրթիռ վերահսկող համակարգը: Ինչպես տեղեկացնում է «Associated Press» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել դեռեւս նոյեմբերի 23-ին, սակայն նախագահի աշխատակազմը դրա մասին տեղեկացել է մի քանի օր անց: Անանուն մնալ ցանկացած որոշ պաշտոնյաների խոսքով, պատճառներ չկան ենթադրելու, որ խափանումը ինչ-որ մարդկանց կանխամտածված գործողությունների արդյունք է: Բացի այդ, հաղորդագրության մեջ շեշտվում է, որ խափանումը չի հանգեցրել հրթիռների գործարկման հնարավորության կորստի: Մասնագետները նշում են, որ միջադեպը բնակչության համար վտանգ չի ներկայացնում: