Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Թուրքական «Milliyet» թերթի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետի մամլո ծառայության կայքը առաջին անգամ օգտագործել է «Քուրդիստան» բառը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ Թուրքիայի վարչապետը հանդիպել է Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետ եւ Իրաքի «Քուրդիստանի ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Nabucco գազատարով Իրաքից գազ մատակարարելու խնդիրը, ինչպես նաեւ՝ իրաքյան նավթը Եվրոպայում իրացնելու հեռանկարները։