Եվս 11 հոգի

28/10/2010

Նախօրեին 11 ժամ տեւած հարցաքննությունից հետո կալանավորվել է Ստամբուլի առեւտրային պալատի նախագահ Մուրադ Յալչընթաշը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի, Յալչընթաշը, ինչպես նաեւ նրա հետ կալանավորված 11 այլ անձինք, որոնց թվում է նաեւ Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ Մուստաֆա Օսքայը, մեղադրվում են «հանցավոր խումբ ստեղծելու, դատական մարմիններին կաշառք տալու» համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք իրավապահների` երկրի դատական համակարգում կաշառակերության դեպքերի բացահայտմանն ուղղված գործողության արդյունքում ձերբակալվել էր 40 մարդ: Իսկ Մուրադ Յալչընթաշի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: