Ford-ը «գազ է տալիս»

28/10/2010

Ավտոարտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Ford ընկերությունը 2010 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ապահովել է 1,7 մլրդ դոլարի զուտ շահույթ` 2009 թվականի համապատասխան եռամսյակի 953 մլն դոլարի համեմատ: Ընդ որում, ընկերությանը հաջողվել է ապահովել եռամսյակային զուտ շահույթ արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ: Հրապարակված տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում Ford-ի գործառնական շահույթը կազմել է 1,3 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 950 մլն դոլարով: Ընկերության ներկայացուցիչները հաջորդ տարվա համար կանխատեսում են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Վերջիններիս հավաստմամբ` արդեն հաջորդ տարի Ford ընկերության բոլոր բրենդները լինելու են շահութաբեր: Նշենք, որ 2010 թ. տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով՝ Ford-ի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 21%-ով: Այս ամիսներին ընկերությունն իրացրել է 1,4 մլն ավտոմեքենա: