Փայտիկը` ստամոքսում

28/10/2010

Չինացի վիրաբույժներին հաջողվել է հիվանդին ազատել ուտելու համար նախատեսված փայտիկից, որը նա կուլ էր տվել շուրջ 30 տարի առաջ: 50-ամյա տղամարդը ստամոքսի սուր ցավով հոսպիտալացվել է: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ տղամարդու ստամոքսում փայտիկ կա, որը, ինչպես խոստովանել է տղամարդը, ինքը կուլ է տվել 28 տարի առաջ ուժեղ սթրեսի ժամանակ: Օտար մարմինը լրջորեն վնասել է նրա ստամոքսի պատերը, ինչը եւ տղամարդու առողջության վատթարացման պատճառ է հանդիսացել: Այժմ տղամարդն իրեն լավ է զգում: Ըստ նրա` մոտ 30 տարի ստամոքսում փայտիկով ապրելը մինչեւ վերջերս իրեն նեղություն չի պատճառել: