Հոկտեմբերի 26-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում` Կոմսոմոլսկայա պողոտայի եւ Տիմուր-Ֆրունզե փողոցների խաչմերուկում, «Aston Martin» մակնիշի մի ավտոմեքենա բառի բուն իմաստով վրաերթի է ենթարկել առեւտրային երեք տաղավարներ: Վթարի հետեւանքով երեք տաղավարների վաճառողները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ականատեսների խոսքով, մեքենան երկու կես է եղել: Aston Martin-ի վարորդն ուղեղի ցնցում է ստացել, եւ վնասվել է նրե դեմքը: