Հաշիվներին մոտ

28/10/2010

Աշխարհի յուրաքանչյուր 10-րդ միլիարդատերն ապրում է Շվեյցարիայում, ընդ որում, այս երկրի բնակչության ընդամենը 3%-ի ընդհանուր կարողությունը համադրելի է եւ անգամ փոքր-ինչ գերազանցում է մնացյալ 97%-ի համախառն հարստությունը: Նման արդյունքներ են հրապարակել Բազելյան համալսարանի վերլուծաբանները վերջերս կատարած հետազոտությունից հետո: Հեղինակներն իրենց 440-էջանոց զեկույցում ներկայացրել են աշխարհի միլիարդատերերի «աշխարհագրական բաշխվածության առանձնահատկությունները» եւ Շվեյցարիայի հարուստ բնակչության մասին վիճակագրական տվյալներ:

Ըստ այդմ, Շվեյցարիայում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մեկ հազարերորդը, կենտրոնացված է ամբողջ աշխարհի մասնավոր կապիտալի 1,1%-ը: Աշխարհի շուրջ 1000 միլիարդատերերից 100-ն այսօր ապրում է Շվեյցարիայում: