Նաեւ դատախազին

26/10/2010

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի գխավոր դատախազին` բարձրաձայնելով Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից «սահմանադրական կարգի խախտմամբ բարեգործությամբ զբաղվելու» մասին: Այս կապակցությամբ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ «ՀՀԿ-ն շարունակում է խախտել ՀՀ սահմանադրական կարգն, այն է` անվճար բուժօգնություն, այսինքն` բարեգործություն է իրականացնում»: «Բավական է այցելել նաեւ այդ կուսակցության պաշտոնական կայքը, համոզվելու համար, որ ՀՀԿ հակասահմանադրական գործունեությունը կրում է զանգվածային բնույթ: Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ այս օրինախախտման, այդ թվում՝ նրա գործադիր մարմնի անդամների` ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի վերաբերյալ մեր հաղորդումների կապակցությամբ, Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է որեւէ որոշում ընդունել: Ի դեպ, ՀՔԾ-ն հրաժարվում է որոշում ընդունել նաեւ Ոսկեվազի գինու գործարանի սեփականատեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին առնչվող մեր հաղորդման մասին: ՀՔԾ այդ անգործության մասին այսօր դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, իսկ ՀՀԿ հակասահմանադրական գործունեության մասին Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնն առաջարկություն է ներկայացրել Հանրային խորհուրդ»: