Ամբողջակա՞ն լուծում

23/10/2010

«ՀՀ իշխանությունները «Ա1+»-ի դեպքում կգտնեն հարցի ամբողջական լուծումը»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը: Հիշեցնենք, որ ԵԴ-ի վճռի համաձայն, «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության` ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը, ՀՀ-ն պարտավորվել է 30.000 եվրո վճարել «Ա1+»-ին` որպես վնասի եւ դատական ծախսերի հատուցում: Սակայն «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները ԵԴ-ի որոշումը միայն մասամբ են կատարել` ընդամենը վճարելով գումարը: