Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 26-ին Երեւանում համերգով հանդես է գալու Ջո Կոկերը, իսկ նոյեմբերի 15-ին՝ Գորան Բրեգովիչը՝ իր Wedding & Funeral Orchestra նվագախմբով: «Երեւանյան պրեմիերաներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, դեկտեմբերի սկզբին Երեւան է ժամանելու նաեւ աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն: