Չի մտածում

23/10/2010

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ ԱԺ-ում` tert.am-ի թղթակցի հարցին, թե` արդյո՞ք իրեն որեւէ բան հայտնի է իր հնարավոր պաշտոնանկության մասին, պատասխանել է. «Ձեզ ո՞նց է թվում: Հայտնի լինելը լինում է այնպես, որ դու չես աշխատում այլեւս: Գիտեք, ես կարծիք չունեմ, որովհետեւ ես իմ առօրյա կյանքով ապրում եմ: Ես աշխատում եմ, որեւէ բան ոչ ուզում եմ մեկնաբանել, ոչ էլ, ճիշտն ասած, հետաքրքրվում եմ այդ կարգի տեղեկատվությամբ: Այսինքն, եթե ինձնից չհարցնեն, ես նույնիսկ տեղյակ էլ չեմ լինի, որ այդ կարգի տեղեկատվություն է հրապարակվել»: Հարցին, թե արդյո՞ք մամուլում եղած լուրը համապատասխանում է իրականությանը, Հ. Պողոսյանը պատասխանել է. «Գիտեք ինչ, եթե ես հիմա աշխատում եմ, համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ես նույնիսկ ժամանակ էլ չունեմ ինչ-որ բանի մասին մտածել, մեկնաբանել, այ այսպես գալիս, ինձ հարցնում են: Ես մինչեւ այս պահն աշխատում եմ, սրանից հետո էլ ծրագրեր ունեմ աշխատելու, այսինքն, ես իմ առօրյա գործողությունների մեջ եմ: Իսկ ընդհանրապես, օրերից մի օր դառնում ես նախարար, օրերից մի օր էլ պետք է հրաժեշտ տաս: Այսինքն, ի՞նչն է այսքան մարդկանց այդքան հետաքրքրում այդ ամենի մեջ, ի՞նչն է այդքան անհանգստացնում: Ինձ դա չի անհանգստացնում»: