Ամենակարճ կինոնկարը

23/10/2010

Ռեկորդային կարճ տեւողությամբ ֆիլմը տեւում է ընդամենը մեկ վայրկյան: Ֆիլմի հեղինակը, լուսանկարիչն ու ռեժիսորն Անտոն Կորբիյնն է: Կինոնկարի գլխավոր ու միակ դերակատարը Քերիս Վան Խաուտենն է. մեկ վայրկյանի ընթացքում կարելի է տեսնել, թե ինչպես է դերասանուհին կծում ինչ-որ մեկի մատը: Ռեժիսորն իր ստեղծագործությունը 3 տասնյակ կադրերի տեսքով տեղադրել է սովորական փոստային դրոշմանիշների վրա, որոնք կկիրառվեն Հոլանդիայում: