«Պրեսսինգ ակումբը» հրավիրում է

23/10/2010

Միայն մեկ դասընթաց հատուկ երիտասարդների համար

«Երիտասարդական»` զեղչ գներով

Գործարար հաղորդակցության հմտություններ

Ծրագիրը նախատեսված է`

– Երիտասարդ լիդերների համար:
– Նրանց համար, ովքեր ցանկանում են վստահ տիրապետել ինքնամատուցման եւ գործարար շփման արդյունավետ եղանակներին, ձեռք բերել վստահություն ներշնչելու եւ համոզելու ունակություններ, սովորել կառավարել սեփական հույզերը, տիրապետել մանիպուլյատիվ գործողությունների մեթոդիկային եւ մանիպուլյացիաներին հակազդելու եղանակներին, ձեռք բերել կոնֆլիկտների կառավարման ունակություններ:

Ծրագիրը ներառում է հետեւյալ թեմաները

1. Գրագետ ինքնամատուցում,

2. Հույզերի կառավարում,

3. Վերբալ եւ ոչ վերբալ շփման ունակություններ,

4. Մանիպուլյացիա` ազդեցության եւ դիմակայելու եղանակներ,

5. Կոնֆլիկտների ղեկավարում եւ հաղթահարում,

6. Հեռախոսով գործարար շփման կանոններ,

7. Եզրափակիչ մաս. ստացված գիտելիքների ամրապնդում, ունկնդիրների թեստավորում, ուսուցողական նյութերի բաժանում:

Ուսուցումը բաղկացած է տեսական մասից, վարժություններից, գործնական խաղերից, ունկնդիրների վարմունքի վերլուծություններից: Որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվում է PowerPoint ծրագրով պատրաստված պրեզենտացիան:

Դասընթացի ավարտին ունկնդիրներին շնորհվում են հավաստագրեր:

Մարզիչ-դասընթացավար` Տիգրան Հակոբյան (20-ամյա պրակտիկ փորձ հանրության հետ կապերի, մեդիա-մենեջմենթի եւ դասախոսության բնագավառներում, մասնագիտացված դասընթացներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Վրաստանում):

Դասընթացի տեւողությունը` 8 ակադեմիական ժամ

Նոյեմբերի 9-ին եւ 11-ին` ժամը 14։00-18:15:

Դասընթացի արժեքը նաեւ ներառում է ընդմիջումների ընթացքում սուրճի եւ թեյի հյուրասիրությունը, CD կրիչներով ուսումնական ձեռնարկների, տպագիր աշխատանքային նյութերի, նոթատետրի տրամադրումը: Ընդունվում են նաեւ կոլեկտիվ հայտեր:

Տեղեկությունների եւ մասնակցության համար զանգահարել
(091)22-44-02: Մասնակցության համար ձեր հայտերը կարող եք ուղարկել mail-s:[email protected] էլեկտրոնային հասցեով: