Ըստ Gramophone-ի` Անտոնիո Ստրադիվարիուսի «Մոլիտոր» ջութակը օնլայն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 3,6 մլն դոլարով: Այն գնել է ջութակահար Էն Ակիկո Մեյերսը: «Մոլիտորը» Ստրադիվարիուսը ստեղծել է 1697թ., իսկ 19-րդ դարի սկզբին այն պատկանել է հայտնի փարիզյան աշխարհիկ տիկին Ժյուլի Ռեկամյեին: Ապա ջութակը ձեռք է բերել Նապոլեոնի բանակի գեներալ Գաբրիել Ժան Ժոզեֆ Մոլիտորին, որի անունն էլ հետագայում տրվել է գործիքին: «Մոլիտորը» գնային ռեկորդ է սահմանել երաժշտական գործիքների վաճառքի պատմության մեջ: 2006թ. Ստրադիվարիուսի 1707թ. ստեղծած «Համերը» վաճառվել էր 3,544 մլն դոլարով: