Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ`Comedy Club-ի հումորիստ Արտաշես (Տաշ) Սարգսյանից օրեր առաջ գողացել են դրամապանակը: Քաղաքի կենտրոնում տարեց երկու կանայք նրան խաբել են` ուշագնացության կեղծ «ներկայացում» բեմադրելով: Դրամապանակի անհետանալը շոու աստղը ուշ է նկատել: Ընդամենը մի քանի հազար ռուբլի է եղել դրամապանակում, բայց հումորիստը ստիպված է եղել շտապ զանգահարել բանկեր եւ արգելափակել քարտերը: Հումորիստը մեքենայից դուրս է եկել եւ հայտնվել այդ հիմար իրավիճակում: Տարեց կինը` հենվելով նրան` ուշագնաց է եղել: Մինչ դերասանը կփորձեր շտապ օգնություն կանչել, արագ վրա է հասել մյուս տատիկը եւ ասել, թե իրենք այդ հարցերով կզբաղվեն: Ա. Սարգսյանը, փաստորեն, փորձելով օգնել տատիկին, դարձել է նրանց խարդախության զոհը: Տաշը՝ չկորցնելով լավատեսությունը, նշել է, որ եթե պետությունը բարձրացներ տարեց մարդկանց կենսաթոշակները, ապա նրանք գողության համար նման ներկայացում չէին բեմադրի Մոսկվայի կենտրոնում: