Ժամանակ են տվել

21/10/2010

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ հայտարարել է, որ մեկ ամսից ավարտվելու է GNP չափանիշների թարգմանությունը, որից հետո Հայաստանի բոլոր դեղագործարանները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին: Ըստ նրա` այսօր էլ որոշ դեղագործարաններ, ինչպես «Լիքվորը», «Արքիմեդը» կամ «Ֆարմատեքը», համապատասխանում են այդ չափանիշներին, որոնք շատ խիստ են եւ նույնական եվրոպական բոլոր երկրների համար: Սակայն կան նաեւ դեղագործարաններ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, եւ նրանց շատ կարճ ժամանակ է տրվելու իրավիճակը շտկելու համար, հակառակ դեպքում` կփակվեն: «Եթե չկարողացանք տեղական դեղորայքի որակը բարձրացնել եւ չկարողացանք ազգաբնակչությանը համոզել, որ տեղական դեղեր օգտագործեն, ոչ մի բանի չենք հասնի։ Այսօր տեղական եւ ներմուծվող դեղերի միջեւ տարբերություն կա, չեմ ասում, որ տեղական դեղերը վատն են, բայց տարբերություն կա»,- ասել է նախարարը: