Թել Ավիվի գեղարվեստի պատկերասրահներից մեկում ցուցադրվել է Իսրայելի` արդեն 5 տարի կոմայի մեջ գտնվող նախկին վարչապետ Արիել Շարոնի «հիպերռեալիստական» արձանը: Սա իսրայելական հասարակությունում ոչ միանշանակ արձագանքներ է առաջացրել: Ալեհեր Շարոնը պատկերված է իր իրական չափերով`պառկած հիվանդանոցային մահճակալին: Մութ սենյակում տեղադրված արձանը պարբերաբար բացում է աչքերը եւ իբր շնչում է:
Բեռլինցի նկարիչ Նոամ Բրասլավսկիի այս մտահղացումը «Կիշոն» պատկերասրահը այսպես է մեկնաբանում. «Մտերմիկ, անձնական հաղորդակցության միջոցով այս ստեղծագործությունը բարձրացնում է մեր թե՛ անձնական, եւ թե՛ ազգային կյանքում լիդերի դերի ու նշանակության հարցերը»: