Մինչ հայտնի «Ավատար» ֆիլմի սիքվելի նկարահանումների սկսելը` օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բանակցություններ է վարում «Sony Pictures Entertainment» ընկերության հետ 3D տարբերակով «Կլեոպատրա» պատմական դրաման նկարահանելու վերաբերյալ, ում դերը կմարմնավորի հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին: Ընկերության համանախագահ Էմի Պասկալը հույս է հայտնել, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2011 թվականին, եւ ավելացրել է, որ ֆիլմը մեծ բյուջե է ունենալու: Ֆիլմի հիմքում ընկած է գրող Սթեյսի Շիֆի «Կլեոպատրայի կյանքը» գիրքը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Ի դեպ, ԱՄՆ-ի սեւամորթների կազմակերպությունը դժգոհություն է հայտնել, որ Եգիպտոսի թագուհուն պետք է մարմնավորի սպիտակամորթ դերասանուհի: Սակայն հիշեցնենք, որ մեծ էկրանին Կլեոպատրային մշտապես մարմնավորել են հենց սպիտակամորթ դերասանուհիները` Քլոդեթ Քոլբերը՝ 1934-ին, Վիվիեն Լին՝ 1945-ին, եւ Էլիզաբեթ Թեյլորը` 1963 թվականին: