Ամենամեծը

19/10/2010

Հոկտեմբերի 17-ին, հնդկական Մումբայում բացվել է ադամանդների խոշորագույն բորսան աշխարհում՝ «Bharat Diamond Burse»-ը: Բորսայի ընդհանուր տարածքը 80.000 քառ. մետր է, որտեղ կարող են միաժամանակ աշխատել 2,5 հազար թրեյդերներ: Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ` բորսայի կառուցման համար ծախսվել է շուրջ 250 մլն դոլար: Բորսայի նորակառույց շենքը բաղկացած է 8 մասնաշենքերից, որոնցից յուրաքանչյուրն ունի 9 հարկ: Սպասվում է, որ արդեն հաջորդ տարի BDB բորսայի շրջանառությունը կկազմի 22,7 մլրդ դոլար: