Ռուսական «Newsweek» հասարակական-քաղաքական ամսագիրը դադարեցնում է իր գործունեությունը: «Ակսել Շպրինգեր Russia» հրատարակչատունը որոշել է չերկարացնել պայմանագիրը: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Ֆիշմանը` ասելով, թե պատճառները զուտ տնտեսական են: Նա նաեւ հայտնել է, որ վերջին երկու տարիներին ֆինանսական ճգնաժամի դեմ ամսագիրը պայքարել է ամբողջ խմբով՝ նվազագույնի հասցնելով ծախսերը, սակայն այդ ամենը բավարար չէր ճգնաժամից դուրս գալու համար: Ֆիշմանը նաեւ վստահեցրել է, որ ամսագրի աշխատակիցների համար աշխատանք գտնելը խնդիր չի լինելու, քանի որ նրանք բոլորն էլ իսկական պրոֆեսիոնալներ են: Նշենք, որ ամսագրի հոկտեմբերի 18-ի համարը լինելու է վերջինը: