«Որպես բողոք Պանթեոնի հարեւանությամբ դելֆինարիում կառուցելու նախագծի` չորեքշաբթի օրվանից, ժամը 12-ին անժամկետ հացադուլ եմ սկսում քաղաքային եւ հանրապետական իշխանությունների որոշումը վերանայելու եւ այդ վայրն իր ամբողջ տարածքով մշակութային-պատմական հուշարձանների ցանկում ընդգրկելու պահանջով»,- երեկ նման հայտարարություն է տարածել գրող, երգահան, պատմաբան Վահրամ Թաթիկյանը: