Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի վրա ճնշում չի գործադրում` ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման հարցում: «Մենք անընդմեջ բանակցում ենք նրանց հետ՝ որպես դաշնակից»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` ասել է Գեյթսը: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էին տեղեկություններ, թե ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա` X դիապազոնի ռադիոտեղորոշիչ կայան տեղակայելու նպատակով: Այդ մասին հաղորդել էին չներկայացած թուրք դիվանագետներ: ԱՄՆ-ը արդեն նմանատիպ ռադարներ է տեղակայել Ճապոնիայում: