ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի թիվ 57 քաղաքային հիվանդանոց` սրտի ամբողջական հետազոտություն անցնելու համար: Նրան հիվանդանոց տեղափոխելը կապ չունի որեւէ հիվանդության սրման հետ, այս հետազոտությունը նախատեսված է եղել վաղուց: Դերասանը հումորով հայտարարել է, որ իր 75-ամյակի հետ կապված անհանգստություններից հետո իրեն հանգստացնում են եւ նախապատրաստում 80-ամյակին: