2013-ին

14/10/2010

Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին շահագործման է հանձնվելու 2013 թվականին: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը: Ըստ նրա` Ադրբեջանը սպասում է երկաթգծի շինարարության աշխատանքների շուտափույթ ավարտին: Շարիֆովի խոսքով, արդեն 2010-ին սպասվում է թուրքական հատվածի շինարարության ավարտ: Միեւնույն ժամանակ շարունակվելու է վրացական եւ թուրքական հատվածների միջեւ թունելի շինարարությունը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը շրջանցելու է Հայաստանը: