Ցանկանում է այցելել Հայաստան

14/10/2010

Հոկտեմբերի 7-ին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում հյուրընկալվել էր բրիտանական հանրահայտ «Queen» ռոք խմբի անդամ, մեծանուն երաժիշտ Բրայան Մեյը, որին Հայաստանին մատուցած ծառայությունների համար դեսպանության ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հանձնել է ՀՀ նախագահի շնորհած Պատվո շքանշանը: Իր երախտագիտության խոսքում Բրայան Մեյը նաեւ ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ Բրայան Մեյը, որը դասվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքը, հայտնի է նաեւ որպես բազմաթիվ մարդասիրական եւ բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ 1988թ. աղետալի երկրաշարժի հիշատակին նվիրված «Ռոքը օգնում է Հայաստանին» նախագծի մասնակից: