Բրեդ Փիթը մոռացել էր իր տան տեղը

14/10/2010

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Բուդապեշտում շփոթել է իր տունը հարեւանի տան հետ եւ ցանկացել է մտնել հարեւանի տուն: Ամբողջ աշխարհում մի շարք տներ ունեցող եւ մշտական ճամփորդությունների մեջ գտնվող 46-ամյա դերասանը իր BMW F800 սեւ մոտոցիկլետով կանգնել է իր տան հարեւանությամբ գտնվող ամառանոցի դարպասների մոտ եւ խիստ վրդովվել է, երբ իրեն ներս չեն թողել: «The Daily Mail»-ի փոխանցմամբ, մոտակայքում գտնվող պապարացիներն են դերասանին ցույց տվել իր տան տեղը: Ի դեպ, Փիթը Հունգարիա է ժամանել անցած ուրբաթ՝ իր առաջին ռեժիսորական ֆիլմը նկարահանելու նպատակով: Ֆիլմի սցենարը գրում է նրա կինը` Անջելինա Ջոլին: Նա, ի դեպ, եռահարկ տուն է վարձել Բուդապեշտում՝ ամսական 27.000 դոլար արժողությամբ: