Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիա էր մեկնել սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Թուրքիայում, սակայն, նրա հասցեին թուրք քաղաքական գործիչների եւ արվեստագետների շրջանում հնչող քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ հեռացել է: Իր դեմ սկսված արշավը նա որակել է որպես «բարբարոսություն»։ «Ես որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեմ: Այս փառատոնի ժամանակ բախվեցի մի բանի, որն ինձ հետ երբեք չէր պատահել: գԵթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ես միշտ դեմ եմ հանդես եկել Բոսնիայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին: Եվ եթե հազար տարի էլ ապրեմ, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին»,- հայտարարել է նա: