Ինտերնյուսը եւ ENPI FLEG Հայաստան ծրագիրը հայտարարում են «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական աշխատանքների մրցույթ` խրախուսելու անտառային ոլորտի խնդիրների բազմակողմանի եւ հետեւողական լուսաբանումը:
Մրցույթի անվանակարգերն են.
– Լավագույն հեռուստատեսային նյութ,
– Լավագույն ռադիոնյութ,
– Լավագույն տպագիր հոդված,
– Լավագույն օնլայն հոդված:
Մրցույթին ներկայացված նյութերը պետք է հրապարակված կամ հեռարձակված լինեն 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010թ.-ի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում եւ վերաբերեն Հայաստանի անտառային ոլորտի խնդիրներին` կառավարում, պահպանություն, խնամք, օգտագործում, ապօրինի ծառահատումներ, անտառային տարածքների կրճատման հետեւանքներ եւ այլն:
Ընտրությունը կատարելու է հատուկ ձեւավորված մրցութային հանձնաժողովը:
Աշխատանքներն ընդունվում են մինչեւ 2010թ.-ի հոկտեմբերի 20-ը (հեռուստատեսային եւ ռադիո նյութերը` DVD, CD կրիչներով, հոդվածները` թերթի համապատասխան համարով կամ պատճենով):
Կից խնդրում ենք ներկայացնել նաեւ հետեւյալ տեղեկությունները.
– նյութի հեռարձակման կամ հրապարակման օրն ու լրատվամիջոցի անունը,
– հեղինակի կոնտակտային տվյալները:
Հասցեն` Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ: Հեռախոս` 010 58 36 20
Էլ. փոստ` [email protected]; [email protected]
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին:
հեռ. 010 583620, 055 895700, էլ. փոստ` [email protected].
ENPI FLEG (Improving Forest Law Enforcement and Governance in European Neighborhood Policy Countries and Russia) ծրագիրն իրականացվում է հյուսիս-արեւելյան Եվրոպայի 7 երկրներում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան, եւ աջակցում է անտառների կառավարման կայուն մեխանիզմների մշակմանը: Հայաստանում ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի` հանրության իրազեկության բարձրացման բաղադրիչի շրջանակներում Հայաստանի լրագրողների համար արդեն կազմակերպվեl են դասընթացներ, մեդիա շրջայցեր, նախագծվել եւ գործարկվել է www.antarner.net բլոգը: