Նոր մշակույթ

05/10/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Նա շնորհակալություն է հայտնել բանկին` ՀՀ-ում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում աջակցության համար` ասելով. «Մենք ԱԶԲ գործունեությունը կարեւորում ենք ոչ այնքան Հայաստանում ներդրումների ապահովման, այլ` կառավարման նոր մշակույթի ներմուծման տեսանկյունից: Մեզ համար դա չափազանց կարեւոր հանգամանք է, որովհետեւ փորձում ենք ջանքեր ներդնել մեր երկրում արդյունավետ կառավարման մեխանիզմների եւ նոր կարողությունների ձեւավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ արդյունավետ համագործակցության համար»: