Մարտահրավեր` Ադրբեջանի՞ն

28/09/2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում մարտահրավեր է Ադրբեջանի կառավարությանը, որովհետեւ այդ դեպքում ԱՄՆ-ը կկարողանա ավելի խիստ խոսել Ադրբեջանի հետ: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Ադրբեջանում` որպես ԱՄՆ դեսպան՝ Մեթյու Բրայզայի նշանակման հնարավոր ազդեցությանը ԼՂ կարգավորման բանակցությունների վրա: «Ավելի շուտ նրա նշանակումը կարող է լավ լինել, քան վատ»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն դրան առայժմ հավանություն չի տրվել ԱՄՆ Սենատի կողմից: