«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ քաղխորհրդի նիստում քննարկել եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ որոշել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել նախկին կարկառուն ՕԵԿ-ական, այժմ` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այս մասին երեկ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Մենք վստահ ենք, որ նա լիարժեքորեն կկատարի ԱԺ փոխնախագահի իր գործառույթները»,- ասել է նա: