Գերագույն Հոգեւոր խորհուրդը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը եւ այդ մասին կատարված հայտարարությունները: «Լինելով միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսությունների ջատագով` Հայոց Եկեղեցին մշտապես հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի կրոնական զգացումներին ու արժեքներին»,- այս մասին երեկ հայտնել են Մայր Աթոռի մամլո դիվանից: