Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ժողովրդավարական ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 19-20-ին` Երեւանում: Այս մասին news.am-ին ասել է ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, ֆորումին քննարկվելու են ժողովրդավարական կառավարման սկզբունքները, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ՝ տարբեր ոլորտներում ունեցած հաջողություններն ու թերությունները: Միջոցառմանը մասնակցելու համար Երեւան են ժամանելու ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբըրն Յագլանդը, ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն եւ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը, որոնք ֆորումի ժամանակ հանդես կգան ելույթներով: «Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը շատ ջանք թափեց, որ այս ֆորումը Հայաստանում չանցկացվի, սակայն, ինչպես տեսնում եք, որոշումն ընդունվել է ի օգուտ մեզ»,- նշել է նա: