ՌԴ-ն հայամետ չէ

25/09/2010

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երեկ Կովկասյան ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, հայտարարել է, թե նախկինում ՌԴ-ն հայամետ էր, իսկ հիմա «նա լավ դիրքավորվել է տարածաշրջանում, իր շահերն ունի Ադրբեջանում, ինչի համար էլ ցանկանում է կարգավորել իր հարաբերություններն այդ երկրի հետ»: Նաեւ նկատել է, թե Ադրբեջանի շփումը ՌԴ-ի հետ «ազնիվ չէ», ինչը հետեւանք է Թուրքիայի «դավաճանության», եւ շուտով նա կրկին կվերադառնա Թուրքիայի «գիրկը»: Ի դեպ, ըստ նրա` այսօր ՌԴ-ն այլեւս նախկին անկանխատեսելի գործընկերը չէ. այն այսօր ավելի կանխատեսելի է եւ իր նպաստն է բերում տարածաշրջանի անվտանգությանը՝ ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբում առավել ակտիվ դիրք գրավելով. «ՌԴ-ն այսօր շահում է ստատուս-քվոյից` միաժամանակ փորձելով ավելի ակտիվ լինել Մինսկի խմբում: ՌԴ-ն այսօր ձգտում է նախկին կայսրության կամ գերտերության վերականգնմանը»: