Էական փոփոխություն

25/09/2010

«Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը գործի մեջ է եւ տալիս է իր էական արդյունքները»,- նախօրեին նման հայտարարություն էր արել ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով ընդամենը մի քանի ամիս առաջ հանդես էր եկել ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի` կառավարությանն ուղղված քննադատության պաշտպանությամբ: Ի՞նչ է փոխվել այս ամիսների ընթացքում, որ պատգամավոր Այվազյանը փոխել է իր տեսակետը: «Ես ասել եմ, որ Գ.Ծառուկյանն արտահայտել է իր տեսակետը, իմ տեսակետը տվյալ պարագայում ըստ արժանվույնս գնահատել է՝ ըստ կատարված քայլերի: Հիմա տեսնում եմ կատարված քայլերը եւ կատարում եմ իմ հետեւությունը: Տեսակետը փոխելու հետ կապված՝ կթողնեմ ձեր մեկնաբանությանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Վ. Այվազյանը: