Տեղեկացրել են

25/09/2010

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը «բարձր է գնահատել համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում»: Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել են մինչ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին: Ի դեպ, ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` նույն օրը միջնորդները հանդիպել են նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: