Ինչպես հաղորդել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ ամերիկացի մեծահարուստ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն՝ վերջինս պատրաստվում է երկնաքեր կառուցել Վրաստանում: Ըստ նույն աղբյուրի` երկնաքերը կկառուցվի կա՛մ Թբիլիսիում, կա՛մ Բաթումում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: Ի դեպ, վրացական լրատվամիջոցները գրում են, որ Դոնալդ Տրամպը հրապուրվել է Վրաստանի վիցե միսս Նանա Գոգիչաիշվիլիով եւ նրա մայրիկով, որը Վրաստանի նախագահի մամուլի քարտուղարն է: Մասնավորապես, վրացական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Տրամպը MOU ամսագրում հատուկ ուշադրություն է դարձրել Նանա Գոգիչաիշվիլիի լուսանկարներին: Երբ գործարարն ընդգծել է, որ «Միսս տիեզերք» մրցույթի մասնակիցների թվում կա վրացուհի մի աղջիկ, որը շատ գեղեցիկ է, Սահակաշվիլին շտապել է ներկայացնել իր մամուլի քարտուղար Նաթիա Բանձելաձեին` նշելով, որ վերջինը Վրաստանի վիցե միսսի մայրն է, ինչին ի պատասխան՝ Տրամպն արձագանքել է. «Անհավատալի է, որ դուք 20-ամյա դուստր ունեք: Դուք էլ եք շատ գեղեցիկ: Ինչո՞ւ դուք էլ չեք մասնակցում մրցույթին»: