Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է Իրանին C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու ծրագրերից: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Մակարովը ասել է, որ «որոշում է ընդունվել Իրանին C-300-ներ չմատակարարել` դրանց վրա, անկասկած, ՄԱԿ-ի պատժամիջոցները տարածվում են»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մինչդեռ, ավելի վաղ պնդել էր, թե Իրանի դեմ հունիսին սահմանված ՄԱԿ-ի պատժամիջոցները չեն ազդում C-300 համակարգերի մատակարարման վրա: Իրանին C-300-ներ մատակարարելու վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ համաձայնությունը կնքվել է մի քանի տարի առաջ, սակայն համակարգերը դեռեւս չեն մատակարարվել: Այդ ծրագրին կտրուկ հակազդում են, մասնավորապես, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը: