Երկնագույն շնորհավորանք

23/09/2010

Մոսկվայի գեյ-շարժման առաջնորդը հերթական ակցիան է կազմակերպել, որն այս անգամ նվիրված է եղել քաղաքապետ Յուրի Լուժկովի ծննդյան օրվան, ով, ինչպես հայտնի է, դեմ է համասեռամոլներին: Նրանք ձեռնաշղթաներով իրենց կապել են Յուրի Դոլգորուկիի հուշարձանին` Մոսկվայի քաղաքապետարանի մոտ: Այդկերպ նրանք շնորհավորել են Մոսկվայի քաղաքապետի ծննդյան օրը: Մի քանի րոպեում ոստիկանները կտրել են ձեռնաշղթաները եւ «ազատել» նրանց: Ներկայումս համասեռամոլները գտնվում են ոստիկանական բաժնում: Ի դեպ, Լուժկովի հրաժարականը պահանջող համասեռամոլների ակցիան ցրել են կին ոստիկանները` գերմանական հովվաշների օգնությամբ: