Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն` Եվրոպայում ամեն օր սպանվում է 40 երիտասարդ, ընդ որում` ամենաշատը` Ռուսաստանում, Ալբանիայում եւ Ղազախստանում: Տարեկան բռնության զոհ դարձող շուրջ 15 հազար երիտասարդների 40 տոկոսը մահանում է դանակահարումից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 53 եվրոպական պետություններից ամենաքիչը երիտասարդները սպանվում են Ավստրիայում, Հայաստանում եւ Գերմանիայում: