Հայաստանի բուհեր 2010-2011 ուստարվա ընդունելությունն իրականացնող հանձնաժողովի նիստում տեղի է ունեցել պետական պատվերի շրջանակում սփյուռքահայ դիմորդներին տրամադրվող 70 տեղի բաշխումը` ըստ բուհերի եւ մասնագիտությունների: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ տեղերը բաշխելիս առաջնահերթությունը տրվել է հայագիտական, մանկավարժական եւ արվեստի մասնագիտություններին: Ըստ այդմ, տեղերը բաշխվել են հետեւյալ համամասնությամբ` Վրաստան` 54, ՌԴ` 8, Սիրիա` 3, Իրան` 2, Ուկրաինա` 1, Լիտվա` 1, Թուրքմենստան` 1: Տեղերի բաշխումն իրականացվել է նաեւ ըստ բուհերի` հետեւյալ համամասնությամբ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` 38, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա`10, Երեւանի պետական համալսարան` 7, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ` 4, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա` 3, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ` 3, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան` 2, Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարան` 2, Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան` 1: