Կանեփ է հայտնաբերվել

11/09/2010

Օգոստոսի 23-ից Հայաստանի ողջ տարածքում մեկնարկած «Կանեփ-կակաչ-2010» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում սեպտեմբերի 9-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է վայրի աճած 71 տոննա 715 կգ կանեփի կանաչ զանգված: 794 կգ կանեփի կանաչ զանգված է հայտնաբերվել քսանչորս քաղաքացիների տնամերձ հողամասերից ու շինություններից: Միաժամանակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 21 դեպք է բացահայտվել, որոնցով հայտնաբերվել եւ առգրավվել է 902 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 180 գրամ քացախաթթվի անհիդրիդ, 21 դեղահաբ: Հայտնաբերվել եւ առգրավվել են նաեւ ապօրինի պահվող հրացաններ, նռնակներ, ական, տարբեր տրամաչափի փամփուշտներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: