Երեկ առավոտյան ժամը 10:35-ի Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման շտաբը եւ 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում մալուխների կարճ միացման հետեւանքով ծուխ է առաջացել եւ տարածվել: Կայարանին որեւէ վտանգ չի սպառնում: Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը չի դադարեցվել: