Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կրտսեր դուստրը` Սումեյյե Էրդողանը, հոր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունում ոչ պաշտոնապես կիրականացնի խորհրդականի պարտականություններ: Թուրքական «Hurriyet» օրաթերթի փոխանցմամբ` Սումեյյեն հետեւելու է իշխող կուսակցության արտաքին քաղաքականության առնչությամբ միջազգային մամուլի արձագանքներին ու միջազգային զարգացումներին եւ կազմելու է զեկույցներ: Սումեյյե Էրդողանը բարձրագույն կրթություն է ստացել նախ՝ ԱՄՆ-ում, այնուհետեւ` Մեծ Բրիտանիայում: