Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ հերքել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ այդ հարցը քննարկվել է նաեւ սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում: «Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում»,- երեկ հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: