Բաժնեմաս է ստացել

18/07/2010

Ռոբերտ Քոչարյանը դարձել է «ԱՖԿ Սիստեմա» ընկերության բաժնետեր: Նոր բաժնետերերի թվում են նաեւ ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդն ու «Sistema Shyam Teleservices» («Սիստեման» գնել է այն 2008թ.) ընկերության հիմնադիր Ռաջիվ Մեհրոտրան: Նրանք ստացել են 0,0009 տոկոս բաժնետոմսեր: Բացի այդ, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամները որպես պարգեւատրում ավելացրել են իրենց մասնաբաժինը ընկերության բաժնետոմսերի փաթեթում: Ավելացել է հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի բաժինը` 64,1812-ից դառնալով 64,1821 տոկոս: «Սիստեմայի» նախկին ղեկավար Ալեքսանդր Գոնչարուկի բաժինն աճել է 1,8891-ից 1,89-ի: Աճել են նաեւ մյուս ներկայացուցիչների բաժինները: «ԱՖԿ Սիստեման» հանրային դիվերսիֆիկացված կորպորացիա է, որի մաքուր եկամուտը 2009թ. կազմել է 1 մլրդ 643 մլն դոլար: