Բանակցող թիմ

18/07/2010

Հուլիսի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար «պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին»:

Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: