Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշում է կայացրել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ: Թե ով է փոխարինելու Բոժկոյին դեսպանի պաշտոնում` դեռեւս հայտնի չէ: Ալեքսանդր Բոժկոն Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում աշխատում է 2005 թվականից: