Գնում է Ժնեւ

18/07/2010

Հուլիսի 19-21-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին: Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաժողովում հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: