Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով այսօր Իրան է մեկնելու Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցի ընթացքում Սեյրան Օհանյանը բանակցություններ կվարի իրանցի գործընկերոջ հետ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: